ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՎԱՅԵԼՈՒՄ Է ԻՐ ՑԱՆԱԾԻ ՊՏՈՒՂԸ Անդրանիկ Հարությունյանը ընկերների հետ շտաբ մտավ, եւ Մարինեն նրան այդպես բորբոքված չէր տեսել: - Էսպես որ գնա` տանուլ ենք տալու:- Ու իշխանությունների հասցեին հայհոյանքների շարան կապեց. 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումից հետո Հայաստանում կարծես թե մոռացել էին Ղարաբաղի մասին: - Չեն պատկերացնում, որ եթե Ղարաբաղը կորցնեն, ինչ է լինելու, չեն պատկերացնում, որ եթե Բերդաձորը կորցնեն` Ստեփանակերտի մերը լացացնելու են: Ու թուղթ ու գրիչ պահանջեց... read more